ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑ
ԲԱՐՁՐ ՈՐԱԿ, ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Մեր կայանների տեղադիրքի ռազմավարական ընտրությունը կատարվել է էներգիայի արտադրությունը առավելագույնի հասցնելու և ցանցի հուսալիությունը բարձրացնելու նպատակով։ Կանոնավոր սպասարկումն ու մոնիտորինգը ապահովում են դրանց անխափան աշխատանքը տարվա ընթացքում՝ երաշխավորելով կայուն էներգիա։
Մեր գործընկերները շահում են մաքուր էներգիայից, ծախսերի խնայողությունից, էներգետիկ անկախությունից և բնապահպանական պատասխանատու գործելակերպից։
Մեր ուղին սկսվել է 2018 թվականին։ NEW ENERGY-ում մենք հավատում ենք ավելի մաքուր և պայծառ ապագային։ Մեր առաքելությունն է մատակարարել հուսալի և կայուն էներգիա՝ հնարավորություն տալով համայնքներին և կազմակերպություններին զարգանալ՝ պահպանելով մեր մոլորակը։
ԱՐԵՎԻ ՈՒԺԸ ՄԱՔՈՒՐ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
NEW ENERGY-ում մենք օգտագործում ենք արևի ուժը մաքուր էներգիա արտադրելու համար։ Մեր տեսլականն է՝ դառնալ արևային էներգիայի
արտադրության համաշխարհային առաջատար՝ զգալիորեն նպաստելով ավելի կայուն և կանաչ միջավայրի ձևավորմանը։ Մենք անսասան ենք մնում նորարարության, բնապահպանական պատասխանատվության և հաճախորդների գոհունակության մեր հանձնառության մեջ՝ միաժամանակ կարևորելով մեր դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում և ապագա
սերունդների համար կայուն, էկոլոգիապես գիտակցված ապրելակերպի խթանման գործում։
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐԵՒԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՑԱՆՑ
NEW ENERGY-ին պատկանում է ժամանակակից արևային կայանների ցանց, որը հագեցած է արդի ֆոտովոլտային տեխնոլոգիայով։ Մենք առաջնահերթություն ենք տալիս կայունությանը՝ նվազագույնի հասցնելով հողօգտագործումը և կիրառելով էկոլոգիապես մաքուր պրակտիկա շինարարության և պահպանման ոլորտում։ Մենք Հայաստանի երկու մարզերում իրականացրել ենք 65ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևային կայանների կառուցումը, որոնք համալրվել են առաջադեմ տեխնոլոգիաներով, այդ թվում ՝ Արևելք-Արևմուտք արևին հետևող համակարգով, վերջին սերնդի ինվերտորներով և ներկայիս ամենաարդյունավետ ֆոտովոլտային մոդուլներով:
76
/ՄՎՏ
Արևային կայաններ
20
Տարվա փորձ
300+
Աշխատակից ողջ ՀՀ-ում
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ
ԱՐՄԵՆ ՂԱՐԻԲՅԱՆ
Գլխավոր տնօրեն, Համահիմնադիր
Օպտիմում էներջի ՍՊԸ-ի համահիմնադիրն է։ Հայաստանում արևային և հողմային ոլորտում EPC և նախագծերի մշակման առաջատարն է։ Էներջի սիստեմս ՍՊԸ-ի համահիմնադիրն է։
ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախագահ, Համահիմնադիր
Հայկը հանդիսանում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հիմնադիրը և զբաղեցնում է հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը։